«ԱՐԱՐԱՏԻ» ՀԱՂԹԱՐՇԱՎԸ ԿԱՍԵՑՎԵՑ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի առաջնությունում քիչ առաջ ավարտվեց 13-րդ տուրի կենտրոնական հանդիպումը, որտեղ հանդիպել էին «Միկան» եւ «Արարատը»: Այս հանդիպումից առաջ «Արարատը» մի քանի անընդմեջ հաղթանակ էր տոնել եւ գտնվում էր լավ մարզավիճակում, սակայն հաղթել «Միկային» Վարուժան Սուքիասյանի սաներին չհաջողվեց, թեեւ հաջողությանը նրանք բավական մոտ էին: Արդեն 14-րդ րոպեին Գագիկ Սիմոնյանը առաջ մղեց «Արարատին», սակայն մինչեւ ընդմիջման գնալը «Միկային» Կլեբերի շնորհիվ հաջողվեց խփել պատասխան գնդակը: 55-րդ րոպեին իր հերթական գոլը խփեց «Արարատի» բրազիլացի լեգեոներ Մարկոս Պիզելին, որի համար սա 12-րդ գնդակն էր ընթացիկ առաջնությունում: Թվում էր «Արարատը» կպահպանի իր համար ձեռնտու հաշիվը, սակայն հանդիպման վերջին րոպեին Տիգրան Դավթյանը հաշիվը դարձրեց 2:2:
13-րդ տուրի վերջին հանդիպումը կկայանա վաղը. «Փյունիկը» սեփական հարկի տակ կընդունի «Կիլիկիային»: