Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՌԱՆՑ ՈւՂԵԳՐԵՐԻ

Սպորտ

Հարավաֆրիկյան հանրապետության Կեպտաուն քաղաքում կայացել է հեծանվային սպորտի աշխարհի B խմբի առաջնությունը, որին մասնակցում էին 62 երկրներ` այդ Հայաստանը: Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված էին Տիգրան Կորկոտյանը (24տարեկան), Վազգեն Ղուլիջանյանը (32տ.) եւ Արամ Դելալյանը (23տ.): Նրանք մեկնել էին Կեպտաուն` մասնակցելու 4 տարին մեկ անցկացվող աշխարհի առաջնությանը:

«Աշխարհի B խմբի առաջնության հաղթողներին տրվում է օլիմպիական խաղերի մասնակցության ուղեգիր: Այս առաջնությանը եվրոպական երկրների ուժեղագույն հավաքականները չէին մասնակցում` հնարավորություն տալով այլ երկրների ներկայացուցիչներին եւս հավակնել օլիմպիական խաղերի մասնակցությանը», -ասաց Հայաստանի հեծանվային մարզաձեւի ազգային ֆեդերացիայի գործադիր տնօրեն Կարեն Գրիգորյանը:

Հայ մարզիկներին թեեւ օլիմպիական խաղերի մասնակցության ուղեգիր չի հաջողվել նվաճել, այնուհանդերձ գրանցել են բարձր արդյունքներ:

Հեծանվային սպորտի երեք ձեւերով անցկացվող մրցումների ընթացքում (սկրեչ, խմբակային հետապնդումով, խմբակային խճուղով) հայ մարզիկները զբաղեցրել են 5-րդ, 12-րդ եւ 28-րդ տեղերը:

«Սրանք, իսկապես լավ արդյունքներ են, եթե հաշվի առնենք, որ մրցումներին մասնակցում էր 62 երկիր ու100-ից ավելի մարզիկներ», -նշեց է Կարեն Գրիգորյանը: Կեպտաունում Հայաստանի հեծանվային մարզաձեւի ֆեդերացիայի ներկայացուցիչները հանդիպել են հեծանվային սպորտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Փեթ Մաքուեթի հետ եւ պայմանավորվածություններ ձեռք բերել, որպեսզի վերջինս ժամանի Հայաստան: