Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՅԴ-ն կողմ է արտահերթ ընտրությանը, «եթե դժբախտությունների պատճառը հետաձգելն է» (տեսանյութ)

Քաղաքականություն
spartak

ՀՅԴ-ն կողմ է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, «եթե դժբախտությունների պատճառը հետաձգելն է»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը։

Պատգամավորը թվարկում է այն քայլերը, որոնց առկայության դեպքում ՀՅԴ-ն կգնա ընտրությունների։

«Նոր ընտրական օրենսգիրք, ոստիկանության ենթակայության փոփոխություն եւ ընտրությունների նկատմամբ հանրային վստահության ձեւավորում։ Անհրաժեշտ է բոլոր քաղաքական ուժերի համար ապահովել հավասար պայմաններ, եթե այս բոլոր պայմանները կատարվեն, ապա թող ընտրությունները լինեն դեկտեմբերին»։

Սպարտակ Սեյրանյանը վստահեցնում է՝ եթե լինի բոլոր քաղաքական ուժերի որոշում, ապա այդ դեպքում ՀՅԴ-ն չի խոչընդոտի կոնսենսուսի կայացմանը։

«Նույնիսկ եթե այս պայմանները չիրականացվեն,  բայց բոլոր քաղաքական ուժերը ընդհանուր կոնսենսուսի գան,  ապա մենք չենք խանգարի»,- եզրափակեց Սպարտակ Սեյրանյանը։