ԳՈԼԱԶՈՒՐԿ ՀԱՆԴԻՊՈւՄՆԵՐ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի առաջնության 11-րդ տուրում կայացած 3 հանդիպումներում խաղային դրվագներից դարպասի գրավում չառձանագրվեց: «Շիրակ» - «Գանձասար» եւ «Կիլկիկիա» - «Ուլիս» հանդիպումները ավարտվեցին 0:0 հաշվով, իսկ «Բանանց» - «Միկա» մրցավեճում թիմերը մեկական գնդակ փոխանակեցին միայն 11 մետրանոցներով:
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետականում» կայացած «Բանանց» - «Միկա» մրցավեճը կենտրոնականն էր այս տուրում եւ անցավ բավական լարված պայքարում: «Միկան» նախորդ 2 տուրերում պարտություններ էր կրել եւ այս խաղում անհաջողության մատնվելու իրավունք չուներ: Արկադի Անդրեասյանի սաները ավելի վտանգավոր էին գրոհում եւ 39-րդ րոպեին 11 մետրանոց տուգանային իրավունք ստացան, որը անվրեպ իրացրեց Արտյոմ Ադամյանը: Խաղավարտից 9 րոպե առաց 11 մետրանոցի իրավունք ստացավ արդեն «Բանանցը» եւ Արա Հակոբյանը հավասարեցրեց հաշիվը:
Գյումրիում կայացած «Շիրակ» - «Գանձասար» մրցավեճը անցել է հյուրերի առավելությամբ: «Գանձասարի» գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանը «Ա1+»-ին հայտնեց, որ իր թիմը առնվազն 3 ռեալ գոլային հնարավորություն է ունեցել, սակայն խաղը ավարտվել է 0:0 հաշվով: «Կիլիկիա» - «Ուլիս» մրցավեճում նույնպես գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի թեեւ 1-ին կեսում հյուրերը կարողին էին բացել խաղի հաշիվը, եթե նշանակված 11 մետրանոցը անվրեպ իրացներ «Ուլիսի» լեգեոներ Ուրազովը: