Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սեւանա լճում այս պահին 40 մլն խմ ավել ջուր կա. նախարար (տեսանյութ)

Հասարակություն
sevan

Ազգային Ժողովում խորհրդարանական լսումներ են՝ Սևանա լճի հարցերով։ Լսումները նախաձեռնել է ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը։ Լսումների ժամանակ նախատեսված է երեք հիմնական զեկույց, որոնց շուրջ ընթանում է բանավեճ։ Հիմնական զեկուցողներն են բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, փորձագիտական հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը և «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը։ Երեկվանից արգելվել է 50 մմ-ից ավելի ցածր ձկնորսական ցանցերի ներմուծումը, հայտարարեց ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը՝ «Սեւանա լճի հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում։ «Բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ մեր մաքսային մարմինները երեկվանից արգելանք են կիրառում՝ հետեւելով ԵՏՄ պահանջներին։ Ձկան աճի որոշակի փուլերում փոքր ձկների որսը բերում էր ծավալների անկման»,-ասաց նախարարը։ Սեւանա լճում այս պահին 40 մլն խմ ավել ջուր կա, նշեց նախարարը։ «Սեւանա լճի մակարդակն այս պահին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 3 սմ բարձր է»,- ասաց Էրիկ Գրիգորյանը։ Նախարարը նաեւ տեղեկացրեց՝ նախօրեին կառավարությունը հաստատել է Սեւանա լճի 2019 թվականի գործողությունների ծրագիրը։ «Համաշխարհային բանկի հետ արդեն ստորագրվել է 50 մլն դոլարի ծրագիր, որն ուղղված է կեղտաջրերի մաքրման համակարգերի տեղադրմանը»։