Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որևէ մեկի հետ կուլիսային պայմանավորվածություն ձեռք չենք բերել. Արտակ Զեյնալյան

Քաղաքականություն
artak-zeynalyan

Կուլիսային, անօրինական, անարդար, անբարոյական պայմանավորվածություններ ոչ մեկի հետ ձեռք չենք բերել: Այս մասին «Լույս» դաշինքի նախընտրական ծրագրի ներկայացումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը։ Նա պատասխանել է այն հարցին, թե արդյո՞ք ՀՀԿ-ն դաշինքին քաղաքական խոստում է տվել սատարել նրանց: «Որևէ մեկի հետ պայմանավորվածություն ձեռք չենք բերել, մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերում միայն Երևանի բնակչի հետ, ինքը պետք է նշանակի իր քաղաքապետին: Յուրաքանչյուր կուսակցություն պետք է շահագրգռված լինի, որ ընտրություններն օրինական լինեն, և դրանց արդյունքներին հավատան քաղաքացիները», - նշել է Զեյնալյանը: Նա նաև ասել է, որ Հայաստանում պետք է անցկացվեն Խորհրդարանական արտահերթ ընտրություններ. «Առանց դրա հնարավոր չէ լուծել  այս ճգնաժամը»: Սեպտեմբերի 10-ին, Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ընտրություններին մասնակից որոշ քաղաքական ուժեր, որոնք նաև իրենց ներկայացնում են «հեղափոխության պաշտպան, հեղափոխության առաջամարտիկ», բանակցում են հանրապետականների հետ, որպեսզի վերջիններս «ընտրակեղծարարական ռեսուրսով» պաշտպանեն իրենց: