Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հոգեմետ խմորեղեն դատապարտյալ որդու համար (տեսանյութ)

Պաշտոնական
153613215931

Ոստիկանության ձեռնարկած օպերատիվ գործողությունների արդյունքում՝ Երևանի Դավիթ Անհաղթի փողոցում հայտնաբերվեց ու թմրանյութ ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման ենթարկվեց մի կին։ Նա իր բնակարանից ոստիկաններին ներկայացրեց 5 հոգեմետ դեղահաբ, նաև խմորեղեն, որը պատրաստելիս մեջը 9 հոգեմետ դեղահաբի փոշի էր լցրել։ Պարզվել է, որ նա հոգեմետ դեղահաբերով խմորեղենը պետք է որպես հանձնուք փոխանցեր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալ որդուն։  Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։