Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. Պետական-իրավական եւ ՄԻՊ հարցերի մշտական հանձնաժողովի նիստ (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled-10

ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին քննարկման դրվեց Կառավարության կողմից ներկայացված «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագիծը:   Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը, որը հիմնական զեկուցողն էր, նշեց, որ նախագծում տեղ են գտել որոշ ընտրական իրավախախտումներ, որոնք տեղ են գտել վարչական դատավարության օրենսգրքում, առաջարկում են դարձնել հանցագործություն՝ հաշվի առնելով դրանց ծանր հետևանքները: Առաջարկվում է նաև որոշ պատիժներ խստացնել և դիտել ոչ թե միջին ծանրության, այլ ծանր հանցագործություններ: «Նաև մի շարք արարքներ դիտել որպես վարչական զանցանքներ, իսկ որոշ արարքներ էլ ապաքրեականացնել՝ հաշվի առնելով, որ վտանգավորություն չեն ներկայացնում, այլ ընդհակառակը խոչընդոտում են ընտրակեղծիքների բացահայտմանը»,-ասաց նա: Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովն իր հաջորդ նիստում կքննարկի ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Լենա Նազարյանի եւ Ալեն Սիմոնյանի հեղինակած նախագիծը`2008 թվականի մարտի 1-ի զոհերի հարազատներին փոխհատուցում տրամադրելու հարցը: Այս մասին այսօր հանձնաժողովի նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը`հավելելով, որ ՀՀԿ-ն եւս կողմ է նախագծին եւ կողմ է քվեարկելու: