Երկրորդ տեղի համար կպայքարեն «Լույս» դաշինքն ու ԲՀԿ-ն. ո՞վ կլինի առաջինը (տեսանյութ)
Քննարկում Ա1+ի տաղավարում Ավագանու ընտրություններում իրական մրցակցությունը լինելու է ոչ թե քաղաքապետի թեկնածուների, այլ կուսակցությունների լիդերների միջև: Այս առումով, ըստ քննարկման մասնակիցների, ավագանու ընտրությունները կուսակցությունների համար ուժերը փորձարկելու հնարավորություն են՝ քաղաքական մեծ մարտից՝ խորհրդարանական ընտրություններից առաջ: Վերլուծաբան Հակոբ Բադալյանի դիտարկմամբ՝ շատ փոքր է հավանականությունը, որ ավագանու ընտրություններին մասնատված մասնակցող «Ելք» դաշինքը խորհրդարանական ընտրությունների շեմին կվերամիավորվի: Վերլուծաբան, «Ժառանգության» նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանը այդ միավորումը իրատեսական է համարում: Խոսելով Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերի մասին՝ նա ասում է, թե 2013-ին նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը չպետք է մասնակցեր քաղաքապետի ընտրություններին: