Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմավիր-Երևան երթուղին աշխատում է բնականոն հունով

Պաշտոնական
news1535442777709812808201821

Երեկ գործադուլ սկսած Արմավիր-Երևան երթուղին սպասարկող «Գալակտիկա տրանս սերվիս» ընկերության ղեկավարության և վարորդների հետ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանի բանակցությունների արդյունքում այսօր առավոտից Արմավիր-Երևան երթուղին աշխատում է բնականոն հունով։ Պատկան մարմինների աջակցությամբ քայլեր են ձեռնարկվել երթուղում տեղ գտած ապօրինությունները և անօրինական փոխադրումները կանխելու ուղղությամբ։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն