Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեքենաների փոխարեն հեծանիվ. ուսանողների առաջարկը (տեսանյութ)

Հասարակություն
hecaniv

Ուսումնական տարվա սկսվելուն ընդառաջ ուսանողները սեպտեմբերյան խցանումների դեմ պայքարի իրենց առաջարկն ունեն. դասի գնալ  հեծանիվներով: «Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնությունն հեծանվարշավի սկիզբն այսօր ազդարարեց: Ուսանողներն առաջարկում են՝ ծանր, մեծ ու դժվարաշարժ մեքենաների փոխարեն  երթևեկել  թեթև ու  դյուրաշարժ հեծանիվներով, ինչը կլուծի նաև դասից ուշանալու խնդիրը ևս: Փորձառու հեծանվորդ Գայանե Ալեքսանյանը սակայն հիշում է տարածված խոսքը, թե Երևանը հեծանիվ քշելու քաղաք չէ:   «Շատ հաճախ վատ են վերաբերվում  հեծանվորդներին, մտածում են, որ իրենց խանգարում ես, իսկ մայթով հետիոտներին ես խանգարում»,- ասում է նա:    Ուսանողական  հեծանվարշավները ավելի հաճախակի կդառնան: Փորձ կարվի նաև ներառել ավելի շատ մարդկանց՝ այդ թվում դասախոսների, կառավարության ներկայացուցիչների և այլն: Ավելին՝ տեսանյութով: