A
A
Վանաձորի ակտիվ կանայք (տեսանյութ)
Վանաձորցի կանայք հասարակական ու քաղաքական գործունեությամբ զբաղվում են հազար ու մի խնդիր լուծելու համար: Անահիտ Կարապետյանը Վանաձորի ավագանի եկավ «Էլեկտրիկ Վանաձորից», հիմա զբաղվում է քաղաքի խնդիրներով: Անուշ Ասլանյանը պայքարում է նրանց հավասար իրավունքների համար, որոնք ունեն սահմանափակ հնարավորություններ: Վարդինե Գրիգորյանը համոզված է, որ կանանց իրավունքները ոտնահարվում են հատկապես պաշտոն ստանալու դեպքում: Արմենուհի Կյուրեղյանը ասում է՝ մեծ շռայլություն է՝ հայուհիների ներուժն անտեսելը: Մարզկենտրոնի ակտիվ կանանց մասին՝ Վանաձորի մեր գործընկերների տեսանյութում: