A
A
Նախագահ Արմեն Սարգսյանը համբուրգեր է պատրաստում. տեսանյութ (տեսանյութ)
«Օրրան» բարեգործական կազմակերպությունում հավաքված երեխաները սպասում են նախագահ Արմեն Սարգսյանի պատրաստած համբուրգերներին։
Երեխաների Պաշտպանության միջազգային օրվա առիթով Արմեն Սարգսյանը նրանց համար պատրաստում է բրդուջներ։
Մինչ պատրաստելը Արմեն Սարգսյանը խնդրեց, որ այնքան էլ խստապահանջ չլինեն, քանի որ ինքն առաջին անգամ է նման բան անելու։
Խոհանոցում իր միակ փորձը եղել է ձվածեղ պատրաստելը։
«Ա1+»-ը նրա տիկնոջից՝ Նունե Սարգսյանից հետաքրքրվեց, թե ինչպես է ձվածեղ պատրաստում նախագահը։
«Ուտվում է ։ Ձու կոտրել գիտի»,-կատակեց տիկին Սարգսյանը։
Նա նշեց, որ, ի տարբերություն ամուսնու, իր երկու որդիները շատ արհեստավարժ են խոհանոցում։