Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Թանկյանը հարցազրույց է տվել BBC-ին (տեսանյութ)

Հասարակություն
tankyan

Հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը հեղինակավորBBC-ի հետ զրույցում խոսել է Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների մասին և դրանք որակել որպես «յուրահատուկ հեղափոխություն»: «Ես կարծում եմ, որ Նիկոլն իսկապես տարբերվում է Հայաստանի նախորդ առաջնորդներից»,- ասել է Սերժ Թանկյանը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանն իր ընդդիմադիր քաղաքական կարիերայի մեծ մասը եղել է ակտիվիստ և պայքարել շրջակա միջավայրի, մարդու իրավունքների, սոցիալական ապահովության համար: Դա իսկապես շատ յուրահատուկ է: Դա ամեն օր տեղի չի ունենում՝ հեղափոխություն առանց արձակված մեկ փամփուշտի, առանց մեկ զոհի, մի քանի շաբաթվա ընթացքում լիարժեք շրջադարձ, որը պայքար չէ Արևելքի և Արևմուտքի միջև: Դե ինձ ասեք՝ ե՞րբ է վերջին անգամ նման բան տեղի ունեցել»,- ասել է Սերժ Թանկյանը BBC-ի հետ զրույցում: