A
A
Ոտքդ զգույշ դիր գետնին. մայթերը փլուզվում են (տեսանյութ)
Ալավերդի քաղաքում կառուցված կամուրջներից շատերի երկաթբետոնե կոնստրուկցիաները տարիների ընթացքում քայքայվել են, մայթերում փոսերը շատացել։ Վերանորոգման խիստ կարիք է զգում հատկապես Էնգելս թաղամաս տանող կամուրջն ու մայթը։ Մոտ երկու տարի առաջ մայթին փլվածք էր առաջացել, որը քաղաքապետարանը փակել էր մետաղական շերտով։ Այսօր սակայն նոր փլվածքներ են առաջացել։ Մանրամասն՝ «Անկյուն+3» ՀԸ տեսանյութում