Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

London Chess Classic. Լեւոն Արոնյանը գրոսմայստերական ոչ-ոքի արեց

Սպորտ
Untitled-collage-4-1

London Chess Classic մրցաշարում այսօր կայացած 8-րդ տուրում Լեւոն Արոնյանը գրոսմայստերական ոչ-ոքի արեց անգլիացի Մայքլ Ադամսի հետ:   Սեւերով հանդես եկող մեր շախմատիստը շատ արագ փոխանակեց խոշոր ֆիգուրները եւ արդեն 27-րդ քայլին հաշտություն կնքեց: Նա վաստակեց 4 միավոր հավասարվեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենին, որը սակայն այժմ սպիտակներով փորձում է կոտրել ռուսաստանից Յան Նեպոմյաշչու դիմադրությունը:   Վաղը կայանալիք վերջին՝ 9-րդ տուրում, Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով հանդիպելու է հենց նորվեգացի գրոսմայստերի հետ: