A
A
Ջրագնդակի Հայաստանի թիմերից մեկը կմասնակցի Վրաստանի առաջնությանը
Հայաստանի ջրագնդակի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Հովհաննիսյանը վերջերս Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի իր գործընկերոջ՝ տեղի ֆեդերացիայի նախագահ Դաթո Ռուռուայի հետ։ Ինչպես նշում է Հայաստանի ջրագնդակի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում նրանք քննարկել են երկու երկրների ֆեդերացիաների հետագա համագործակցությանը վերաբերող մի խումբ հարցեր: Մասնավորապես՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի առաջատար ակումբներից մեկի Վրաստանի ազգային առաջնությանը մասնակցելու կապակցությամբ: