A
A
Աշխարհի առաջնությունում Հայաստանի միակ մասնակիցն ավարտեց ելույթը
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ձյուդոյի աշխարհի երիտասարդների առաջնությանը մասնակցած Հայաստանի միակ ներկայացուցիչը՝ Գասպար Հայրապետյանը, չկարողացավ մեդալը նվաճել: 55 կգ քաշային կարգային մեր մարզիկը մեկնարկային գոտեմարտում հաղթեց կամերունցի Տանկուա Կամաջուին, սակայն 1/8 եզրափակիչում պարտվեց հունգարացի Դանիել Մոնորիին: Ավաղ, վերջինս հաջորդ իսկ մրցամարտում տանուլ տվեց Վրաստանի ներկայացուցչին, եւ Գասպար Հայրապետյանին զրկեց սփոփիչ մրցաշարին մասնակցելու հնարավորությունից: