Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դիեգո Մարադոնա. «Պուտինը ֆենոմեն է, իսկ Թրամփը՝ մուլտֆիլմի հերոս»

Սպորտ
sport

Արգենտինացի հանրահայտ ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան աշխատանքային այցով այժմ գտնվում է Ռուսաստանում, որտեղ ավարտին է մոտենում ֆուտբոլի Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունը: Արգենտինայի հավաքականի նախկին ավագն ու գլխավոր մարզիչը պատասխանել է լրագրողներին հուզող բոլոր հարցերին, այդ թվում նաեւ քաղաքական: «Ի՞նչ եմ մտածում Պուտինի մասին: Նա ֆենոմեն է: Ուգո Չավեսից եւ Ֆիդել Կաստրոյից հետո նա Դանիել Օրտեգայի եւ Էվո Մորալեսի հետ ներկայացնում է քաղաքական բարձրագույն խումբը: Պուտինը այն մարդկանցից է, որը կարող է խաղաղություն բերել աշխարհին: Ինչ վերաբերում է Տրամպին, ապա դժվար է խոսել նրա մասին որպես քաղաքական գործչի: Նա ինձ ավելի շատ հիշեցնում է մուլտֆիլմի կամ կոմիկսների հերոսի», - ասել է Դիեգո Մարադոնան: