Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լիոնել Մեսին հրաժարվել է հարսանեկան նվերներից (տեսանյութ)

Սպորտ
sport-mesi-1

Արգենտինայի հավաքականի եւ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին իր հարսանիքի հյուրերին առաջարկել է նվերներ կատարելու փոխարեն հանգանակություն անել բարեգործական հիմնադրամին: Հունիսի 30-ին արգենտինական Ռոսարիո քաղաքում տեղի կունենա անվանի ֆուտբոլիստի եւ նրա մանկության ընկերուհի Անտոնելա Ռոկուցոյի հարսանյաց հանդեսը: Մեսին մի քանի օրով վարձակալել է տեղի ամենաշքեղ հյուրանոցային համալիրը, որը, ի դեպ, գտնվում է քաղաքի ամենաաղքատ թաղամասերից մեկում: Ֆուտբոլիստը հրավեր է ուղարկել 260 հոգու: Նրանց թվում չեն «Բարսելոնայի» ղեկավարներն ու նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն, ինչպես նաեւ արգետինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան: Հարսանյաց հանդեսի անվտանգությունն ապահովելու են 300 հսկիչներ եւ ոստիկաններ, իսկ լուսաբանելու են 155 լրագրող:  Նշենք, որ Լիոնել Մեսին եւ Անտոնելա Ռոկուցոն վաղուց ապրում են իրար հետ եւ արդեն երկու երեխա ունեն: