Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկնարկել է ԲարՔեմփ Երևանը

Հասարակություն
18559032_1480740845332521_7459470838804675110_o

Մայիսի 27-ից 28-ը Երևանում կկայանա տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում սիրված երիտասարդական (չ)կոնֆերանս «ԲարՔեմփ Երևան 2017»-ը: Արդեն 9 տարի է, ինչ ԲարՔեմփ Երևանը մեկ հարկի տակ միավորում է ՏՏ ոլորտի հազարավոր մասնագետների: (Չ)կոնֆերանսի նպատակն է գիտելիքների, հմտությունների և փորձի փոխանակումը, ինչպես նաև ՏՏ ոլորտում նոր կապերի ստեղծումը: (Չ)կոնֆերանսին այս տարի ելույթներով հանդես կգան վեց միջազգային հյուրեր՝  ծրագրավորող Յան Ուալդեբոյերը` Գերմանիայից, Էդուարդ Ուրլիչը` Չեխիայից, Իլյա Կլիմովը՝ Ուկրաինայից, լուսանկարիչ Էնդրյու Ռովաթը` Կանադայից, Եկատերինա Տկաչովան և Եկատերինա Երոշենկոն՝ Ռուսաստանից: Այս տարի ևս «ԲարՔեմփ Երևան 2017»-ին սպասվում են վարպետության դասեր ՏՏ ոլորտի լավագույն մասնագետների կողմից, ինչպես նաև աշխատաշուկա, որին մասնակցելու են տասնյակ ՏՏ ընկերություններ: Միջոցառման ժամանակացույցին և հյուրերի ցանկին կարելի է ծանոթանալ (չ)կոնֆերանսի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում: Արդեն 4 տարի է, ինչ ԲարՔեմփ Երևանի գլխավոր գործընկերն է Ucom ընկերությունը: Հովանավորներն են Workfront Armenia, SFL LLC, Ginosi Apartels ընկերությունները: (Չ)կոնֆերանսին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել ԲարՔեմփ Երևանի կայքում՝ www.barcamp.am: Բարքեմփ Երևանը կարելի է գտնել Facebook-ում` https://www.facebook.com/barcampevn, Twitter-ում` @barcampam, Instagram-ում` https://www.instagram.com/barcamp_yerevan/ հասցեներով։ (Չ)կոնֆերանսի պաշտոնական հաշթեգն է #barcampevn17: ԲարՔեմփը ոչ ֆորմալ մթնոլորտում բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում ապահովող միջոցառման ձևաչափ է: ԲարՔեմփ Երևան միջոցառումները ամբողջությամբ կազմակերպվում են կամավորների ջանքերով, ովքեր հայաստանյան տեղեկատվական տեխնոլոգիաների և մեդիա ոլորտի ներկայացուցիչներ են: Հայաստանում ԲարՔեմփը անցկացվում է 2009թ-ից: Առաջին ԲարՔեմփ Երևանի մասնակիցների թիվը հասնում էր 300-ի, իսկ 8 տարի անց՝ գերազանցեց 3000-ը: https://www.youtube.com/watch?v=AZXyfu2Mjjw   https://www.youtube.com/watch?v=WDD_J1Ec95E   https://www.youtube.com/watch?v=NfmXwqCKW-0   https://www.youtube.com/watch?v=bsgwF106mUQ   https://www.youtube.com/watch?v=jvoJLDZbR2U   https://www.youtube.com/watch?v=8XOzs6v5mek