A
A
Հայաստանցի ըմբիշների հույսը ռուսաստանցի եւ ադրբեջանցի մրցակիցներն են
Սերբիայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության վերջին օրը մեդալները կվիճարկեն 70 եւ 125 կգ քաշային կարգի ազատ ոճայինները: Ավաղ, մեր երկու ըմբիշները՝ համապատասխանաբար Վալտեր Մարգարյանը եւ Լեւան Բերիանիձեն, պարտվեցին նախնական փուլում եւ դուրս մնացին ոսկե մեդալի համար պայքարից: Առաջինը 0:11 հաշվով զիջեց ռուսաստանցի Իսրայել Կասումովին, իսկ մեր թիմի լեգեոնականը համառ պայքարում պարտվեց Ադրբեջանը ներկայացնող Ջամալադին Մագոմեդովին: Եթե այս ըմբիշները հասնեն եզրափակիչ, ապա Վալտեր Մարգարյանը եւ Լեւան Բերիանիձեն կվերսկեն ելույ2ները եւ կպայքարեն բրոնզե մեդալների համար: