A
A
Լեւոն Բաբուջյանը գրավեց 7-րդ տեղը
Հայաստանի շախմատիստ Լեւոն Բաբուջյանը ավարտեց ելույթները Ղազախստանում կայացած «Պավլոդար Օփեն» շախմատի միջազգային մրցաշարում: Մրցաշարի վերջին, 10-րդ տուրում, մեր գրոսմայստերը սեւերով հաղթեց ղազախստանցի Այան Ախմետովին եւ վաստակեց 7 միավոր: Լրացուցիչ գործակիցներով նա ի վերջո զբաղեցրեց 7-րդ տեղը: Մրցաշարի հաղթող դարձավ Բելգիան ներկայացնող գրոսմայստեր Վադիմ Մալախատկոն, որը կես բալով առաջ անցավ մեր շախմատիստից: Մեր հայրենակից Արթուր Գաբրիելյանը, որը հանդես է գալիս Ռուսաստանից, 10 հնարավորից վաստակեց 7 միավոր եւ գրավեց 5-րդ տեղը: Մրցաշարի ավարտից հետո անցկացված կայծակնային շախմատի մրցումներում Լեւոն Բաբուջյանը 9 հնարավորից վաստակել է 5,5 միավոր եւ դարձյալ ցույց տվել 7-րդ արդյունքը: