Հռիփսիմե Խուրշուդյանի անկեղծ խոստովանությունը (տեսանյութ)
Հայաստանի ծանրամրատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը կարծում է, որ առանց դեղամիջոցներ ընդունելու հնարավոր չէ մեդալներ նվաճել ծանրամարտի խոշոր մրցումներում: «Գաղտնիք չէ, որ բոլոր երկրների ծանրորդներն էլ դեղեր եւ վիտամիններ են օգտագործում, այդ թվում նաեւ արգելված: Պարզապես ոմանք բռնվում են դոպինգի վրա, իսկ ոմանք՝ ոչ», - այսօր կազմակերպված մամուլի ասուլիսում ասաց փորձառու մասնագետը: «Եթե մրցակիցները դեղեր օգտագործեն, իսկ ես՝ոչ, ապա մրցումներում կզբաղեցնեմ 30-40-րդ տեղերը: Առանց դրանց ներկայումս հնարավոր չէ մեդալ նվաճել», - նշեց մեր անվանի ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանը, որը վերջերս զրկվել է 2012 թավականի օլիմպիական բրոնզե մեդալից եւ պետք է այն վերադարձնի Միջազգային օլիմպիական կոմիտեին: Մարզուհին նշեց, որ ինքը չի պատրաստվում բողոքարկել ՄՕԿ-ի որոշումը, սակայն չի էլ պատրաստվում հրաժեշտ տալ մեծ սպորտին, քանի որ ինքը որակազրկված չէ միջազգային ֆեդերացիայի կողմից: