Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը իրեն լավ է զգում Մանչեսթերում

Սպորտ
sport-mxitaryan-23.11.

«Հենրիխ Մխիթարյանը ամեն ինչ անում է «Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական կազմում իր տեղը գտնելու համար», - նշում է Manchester Evening News օրաթերթը: Ըստ աղբյուրի, Հայաստանի հավաքականի ավագը ներկայումս բնակարան է փնտրում Մանչեսթերում, ինչը վկայում է այն մասին, որ նա մտադիր չէ առաջիկա ձմռանը հեռանալ թիմից: Բացի այդ, Հենրիխ Մխիթարյանը վերջին մեկ ամսում, հանգստյան օրերին, անհատական մարզումներ է անցկացնում ակումբի մարզաբազայում: Այդ առիթով թերթը հիշեցրել է, որ հայազգի կիսապաշտպանը Դոնեցկի «Շախտյորում» խաղալիս ապրել է մարզաբազայում եւ մշտապես նման պարապմունքներ անցկացրել: Ինչպես հայտնում է հոդվածի հեղինակը՝ Սեմուել Լաչհուրստը, Հենրիխ Մխիթարյանի տրամադրությունը բավական բարձր է վերջին մարզումների ժամանակ, քանի որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նրան խոստացել է խաղալու հնարավորություն տալ Եվրոպայի լիգայի խմբային փուլի «Ֆեյենոորդի» հետ մրցավեճում: Նշենք, որ այդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 24-ին, Մանչեսթերի «Օլդ Տրաֆորդ» մարզադաշտում: