Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

PS ռետրո. Որտեղ է հիմա քաղաքապետի խորհրդականը (տեսանյութ)

Քաղաքականություն
t_djUsRwU4c

2000-ի ամռանը Երեւանում սրված էր փողոցային առեւտրի դեմ պայքարը: Քաղաքապետի խորհրդականն ասում է՝ մտավորականների պահանջն է, բացի այդ, փողոցային առեւտուրը բազմաթիվ տանիքներ  ունի, եւ քաղաքապետը հենց տանիքների դեմ է պայքարում: Ովքե՞ր են նրանք, որ փողոցում հովանավորում են բանջարեղեն կամ կարտոֆիլ վաճառողին։ Երեւանի քաղաքապետի խորհրդականը տանիքներ է տեսնում նաեւ երթուղային տաքսիների ուղեւորափոխադրումներ իրականացնելու բիզնեսում: Այստեղ արդեն լրագրողներն են օգնել քաղաքապետարանին՝ իմանալու, թե ովքեր են այդ տաքսիների տանիքները։ Խորհրդականն ակնարկում է, որ քաղաքապետ Ալբերտ Բազեյանն իր ղեկավարած հիմնարկում ունի սեփական թիմ ունենալու խնդիր: Բացառված չէ, որ աղբահանության, հողօգտագործման եւ այլ  խնդիրներով զբաղվող տեխնոկրատներին փոխարինեն քաղաքական դեմքեր։ Սուրեն Սուրենյանցն այսօր խարդախությամբ քաղաքացիներից զգալի չափերի հափշտակություն կատարելու մեղադրանքով դատապարտված է 4 տարի ազատազրկման: