A
A
Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՆիդերլանդների Ռոտերդամ քաղաքում տեղի ունեցած սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է 4 մեդալ՝ 2 ոսկե և 2 բրոնզե։
Արթուր Դավթյանը կարիերայում երկրորդ անգամ դարձել է աշխարհի չեմպիոն՝ հենացատկի եզրափակչում երկու ցատկերի արդյունքում վաստակելով 14.850 միավոր։
Հայաստանի հավաքականի համար աշխարհի չեմպիոնի տիտղոս է նվաճել նաև 19-ամյա Համլետ Մանուկյանը։ Նա նժույգաթափեր վարժության եզրափակչում գրանցել է 15.300 միավոր և արժանացել ոսկե մեդալի։
Նույն վարժությունում Հայաստանի ներկայացուցիչ Մամիկոն Խաչատրյանը 15.000 միավորով նվաճել է բրոնզե մեդալը։
Օղակների վարժության եզրափակչում բրոնզե մեդալակիր է դարձել Արթուր Ավետիսյանը՝ վաստակելով 14.233 միավոր։ Սա նրա առաջին մեդալն է աշխարհի առաջնություններում։