A
A
ԵՄ պատվիրակությունը շնորհակալություն է հայտնում «Սիմֆոնիկ Եվրոպա» համերգի համար
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանում ԵՄ պատվիրակությունը խորին շնորհակալություն է հայտնում մաեստրո Սերգեյ Սմբատյանին, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին և դաշնակահարուհի Ալիս Սառա Օտտին՝ հոկտեմբերի 24-ին կայացած «Սիմֆոնիկ Եվրոպա» հրաշալի համերգի համար։
Համերգը կազմակերպվել էր երրորդ տարին անընդմեջ՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համագործակցությամբ։
«Շնորհակալություն ենք հայտնում նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին՝ Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի հետ համատեղ համերգի բացման համար։
Երեկոն համախմբեց հանդիսատեսին համընդհանուր մշակութային ժառանգության շուրջ՝ վայելելու Լյուդվիգ վան Բեթհովենի, Ջուզեպպե Վերդիի և Կլոդ Դեբյուսիի ստեղծագործությունները։
ԵՄ-Հայաստան մշակութային համագործակցությունը կարևոր դեր ունի ժողովուրդների միջև կապերի ամրապնդման և փոխըմբռնման խորացման գործում»,- ասվում է հաղորդագրությունում։