Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2026-10-27_22-11-52
A A
Քաղաքականություն

Էրդողանն ու Մակրոնը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու միջազգային օրակարգը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հոկտեմբերի 27-ին հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչությունը։

Գերատեսչության հաղորդմամբ՝ զրույցի ընթացքում Էրդողանը նշել է, որ ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղարը պետք է ունենա անհրաժեշտ տեսլականն ու փորձը՝ կազմակերպության՝ որպես բազմակողմ համագործակցության կենտրոնի դերը վերականգնելու և անհրաժեշտ բարեփոխումներն արդյունավետ իրականացնելու համար։

ՄԱԿ-ի գործող գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի լիազորությունների ժամկետն ավարտվում է 2026 թվականի դեկտեմբերի 31-ին։

Էրդողանը Մակրոնին հրավիրել է նաև մասնակցելու ՄԱԿ-ի՝ կլիմայի փոփոխության հարցերով COP31 համաժողովի շրջանակում Թուրքիայում կայանալիք առաջնորդների գագաթնաժողովին։

Իր հերթին՝ Մակրոնը շնորհավորել է Էրդողանին Թուրքիայի՝ հոկտեմբերի 29-ին նշվող Հանրապետության օրվա առթիվ։