A
A
Մասսայական ծեծկռտուք Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության խաղում (տեսանյութ)
Ռուսաստանի ֆուտբոլի 2-րդ լիգայի առաջնության խաղում մասսայական ծեծկռտուք է տեղի ունեցել մրցող թիմերի ֆաների միջեւ: Միջադեպը տեղի է ունեցել «Արեւմտյան» գոտու «Տորպեդո» (Վլադիմիր) - «Տեքստիլշիկ» (Իվանովո) հանդիպման ընդմիջման ժամանակ: Երկու թիմերի ֆանատները մտել են խաղադաշտ եւ սկսել պարզել հարաբերությունները: Միայն հատուկ ջոկատայինների միջամտությունից հետո հաջողվել է դադարեցնել ծեծկռտուքը: Ոստիկանները ձերբակալել են առավել ակտիվ 5 ֆանատներին, իսկ մեկը տեղափոխվել է հիվանդանոց, քանի որ փախուստի ժամանակ վայր է ընկել եւ ջարդել ոտքը: Ինչպես նշում են տեղի լրատվամիջոցները, Վլադիմիրի եւ Իվանովոյի երկրպագուների հարաբերությունները լարված բնույթ են կրում դեռեւս խորհրդային տարիներից: