Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հռոմի քաղաքապետը չի ցանկացել ընդունել օլիմպիական խաղերը

Սպորտ
sport-olimpiakan

Իտալիայի ազգային օլիմպիական կոմիտեն պաշտոնապես հետ է կանչել 2024 թվականի օլիմպիական խաղերի թեկնածության հայտը: Այդ մասին տեղեկացնում է «Ռոյթերս» գործակալությունը: ԻԱՕԿ-ի նախագահ Ջովանի Մալագոն այդ կապակցությամբ հայտարարել է, որ որոշումը վերջնական է եւ փոփոխման ենթակա չէ: Մինչ այդ Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռաջին նամակ է ուղարկել Միջազգային օլիմպիական կոմիտե, որում հայտնել է, որ իրենք հրաժարվում են օլիմպիական խաղերն անցկացնելու հայտից: 2024 թվականի օլիմպիական խաղերի մայրաքաղաքը ընտրվելու է 2017թ սեպտեմբերի 13-ին Լիմայում կայանալիք ՄՕԿ-ի համաժողովում: Այս պահին դրանց անցկացմանը հավակնում է երեք քաղաք՝ Լոս Անջելեսը, Փարիզը եւ Բուդապեշտը: