Լեհաստան–Հայաստան խաղը կկայանա փակ ծածկի տակ
Ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնության Լեհաստան – Հայաստան հանդիպումը տեղի կունենա փակ ծածկի տակ: «Դանիայի հետ խաղում մարզադաշտի տանիքը ծածկել էինք: Այն այդպես կմնա նաեւ Հայաստանի հետ հանդիպմանը», - հայտարարել է Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Յակուբ Կվիատկովսկին: Պատճառն այն է, որ Վարշավայում արդեն մի քանի օր անձրեւ է տեղում, որը կարող է խնդիրներ ստեղծել «Ազգային» մարզադաշտի ջրահեռացման համակարգի համար: Հիշեցնենք, որ Լեհաստան – Հայաստան հանդիպումը տեղի կունենա այսօր, Երեւանի ժամանակով ժամը 22:45-ին: Բուքմեյքերները տանտերերին համարում են բացահայտ ֆավորիտ: Նրանց հաղթանակը գնահատել են 1,18 գործակցով, իսկ ահա մերոնցը՝ 21,00-ով: Հայաստանի հավաքականի խաղերին վաղուց նման հարաբերակցություն չէին սահմանել բուքմեյքերները: