A
A
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ «Երեւան օփենի» առաջին հաղթող
Այսօր ավարտվեց «Երեւան օփեն» շախմատի 1-ին միջազգային մրցաշարը: Աղյուսակը 7 միավորով միանձնյա գլխավորող Պավել Սմիռնովը 9-րդ եզրափակիչ տուրում անսպասելի պարտվեց Թամիր Նաբաթիին եւ դարձավ հասանելի իրեն հետապնդողների համար: Արդյունքում, յոթական միավոր վաստակեցին միանգամից 7 շախմատիստներ: Լրացուցիչ ցուցանիշներով մրցաշարի հաղթող հռչակվեց մեր գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը: Երկրորդ տեղը բաժին հասավ Պավել Սմիռնովին, իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցրեց ուկրաինացի Վիտալի Բերնադսկին։