A
A
Միհայ Ստոյկիցան վերադառնում է Հայաստան
Ֆուտբոլի Ռումինիայի հավաքականը այսօր առավոտյան ժամանել է Երեւան: Այդ մասին հայտնում է ռումինական ԳՍՊ կայքէջը: Ինչպես նշում է լրատվամիջոցը, ռումինական պատվիրակության ղեկավարն է Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Միհայ Ստոյկիցան: Ի դեպ, հայ ֆուտբոլասերները, այդ թվում Հայկական առաջին ճակատի ֆաները, որոնք նախկինում հաճախ էին ջերմ ընդունելություն կազմակերպում մրցակից թիմերի համար «Զվարթնոց» օդանավակայանում, այս անգամ ոչ մի հետաքրքրություն չեն ցուցաբերել Ռումինիայի հավաքականի խաղացողների նկատմամբ: