A
A
Հայաստան - Ռումինիա խաղի տոմսերի նվազագույն արժեքը՝ 4000 դրամ
Հոկտեմբերի 8-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք աշխարհի 2018թ առաջնության ընտրական փուլի Հայաստան - Ռումինիա հանդիպման տոմսերը վաճառվելու են սեպտեմբերի 14-ից: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Տոմսերը վաճառվելու են մարզադաշտի մուտքերի մոտ գտնվող տոմսարկղերում եւ ՀՖՖ-ի հարեւանությամբ գտնվող «Հյումել» խանութում: Արեւմտյան տրիբունայի տոմսերն արժեն 8000-10000 դրամ, արեւելյան տրիբունայինը՝ 5000-7000, հյուսիսային եւ հարավային տրիբունաներինը՝ 4000: