Ռոնալդուի առանձնատունը հրդեհման վտանգի տակ է (տեսանյութ)
Պորտուգալիայում շարունակվող անտառային հրդեհները կարող են վնաս հասցնել նաեւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի առանձնատանը: Ինչպես տեղեկացնում են պորտուգալական լրատվամիջոցները, հրշեջներին չի հաջողվում հանգցնել «Պենեդա-Ժերեշ» ազգային պարկում բռնկված կրակը: Եթե դա նրանց չհաջողվի, ապա այրման վտանգի տակ կհայտնվի նաեւ Ռոնալդուի առանձնատներից մեկը, որը գտնվում է այդ տարածքում եւ արժե մոտ 4 մլն եվրո: Ֆուտբոլիստը հաճախ է ընտանիքով լինում սույն առանձնատանը եւ անցկացնում իր հանգիստը: Նշենք, որ մի քանի շաբաթ առաջ անտառային հրդեհներից տուժել էր նաեւ Ռոնալդուի ծննդավայր Մադեյրա կղզին: Այն ժամանակ նա մեծ գումար է հատկացրել հրդեհից տուժածներին: Նա այժմ պատրաստվում է օգնության ձեռք մեկնել նաեւ «Պենեդա-Ժերեշ» ազգային պարկին, որը բավականին տուժել է վերը նշած բնական արհավիրքի պատճառով: