Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարը բացատրում է, թե ինչու է տնտեսական աճը անկում ապրել

Տնտեսություն
arcvik-1

Էկոնոմիկայի նախարարությունը ուսումնասիրություններ է կատարում այն ոլորտներում, որտեղ արձանագրված է տնտեսական աճի տեմպի նվազում: Արծվիկ Մինասյանի հավաստմամբ՝ նվազման պատճառներից մեկն արձակուրդային շրջանն է եղել. «Գործարարների տված բացատրությունների համաձայն՝ արձակուրդ են ուղարկել աշխատակիցներին, քանի որ արտադրության պաշար են ունեցել: Արտադրության ծավալ չեն ավելացրել, բայց արտահանման ծավալներն են մեծացրել, դրանով է պայմանավորված արտադրության ծավալի տեմպի նվազումը: Երկրորդ պատճառը որոշակի կապված է եղել Լարսի հանգամանքի հետ, որ որոշակի խոչընդոտ է ստեղծել ավելի մեծ ծավալների իրացումն ապահովելու համար: Մի շարք դեպքերում էլ  ընկերությունները միջոցների խնայողություններ են արել, որպեսզի կարողանան նոր մթերումներ իրականացնել»: Նախարարը նշեց, որ իր համար սկզբունքային նշանակություն ունի, թե ինչպիսի հիմնարար փոփոխություններ են իրականացնում, որպեսզի միջնաժամկետ և երկարաժամկետ առումով Հայաստանն ունենա շատ ավելի կայուն տնտեսական աճ: «Սա ինձ համար շատ ավելի կարևոր է, քան թե մեկ, երկու, երեք տոկոսային կետերի աճերի այսօրվա քննարկումը»: