Արթիկում բացել են բնակարանի դուռն ու գողացել մոտ վեց միլիոն դրամ, մեծ քանակի արծաթ ու ոսկեղեն (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԲնակարանային գողության վերաբերյալ ահազանգը ստացվել էր հոկտեմբերի 15-ին։ Ահազանգով Արթիկ քաղաք մեկնած Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը պարզել էր, որ բացել են բնակարանի դուռն ու գողացել մեծ քանակի արծաթ ու ոսկեղեն և մոտ վեց միլիոն դրամ։ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի շրջանակում Շիրակի քրեական ոստիկանների ձեռնարկած հետևողական միջոցառումների արդյունքում ստացվեց տեղեկություն, որ գողությունը կատարել են Վանաձորի բնակիչ 54-ամյա, Արարատ քաղաքի բնակիչ 45-ամյա և Երևանի բնակիչ 49-ամյա տղամարդիկ։ Տեղեկությունն իրացվեց նոյեմբերի 6-ին։ Առավոտյան իր բնակության վայրում ձերբակալվեց և Շիրակի մարզային վարչություն տեղափոխվեց Երևանի 49-ամյա բնակիչը։ Նա խոստովանեց մեղքը և ներկայացվեց նախաքննական մարմին։ Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց կալանքը։ Նրա հանցակիցների նկատմամբ հայտարարվեց հետախուզում։ Ձեռնարկվում են միջոցներ տղամարդկանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է։