Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գոնե կիմանամ, որ փորձել եմ ինչ-որ բան փոխել»

Քաղաքականություն
ANi

«Կանգնել մեր հերոս տղաների կողքին և աջակցել նրանց պայքարին: Այնպես անել, որպեսզի իրենց առաջադրած պահանջները կատարվեն: Իսկ ամենագերագույն ու ամենակարևոր նպատակը՝ ստեղծել օրինակելի, իրավական, ժողովրդավար պետություն և ետ վերադարձնենք իշխանությունը ժողովրդին»,- ասում է Կարո Եղնուկյանի դուստրը՝ Էլմոն Եղնուկյանը, ում Խորենացի փողոցում, ինչպես ինքն է ասում, «առևանգել» էին ոստիկանները՝ «Այլ ելք չկա» խորագրով պաստառ պատրաստելու համար։ Էլմոնի  պայքարի նպատակը այն է,  որ ստեղծեն այնպիսի երկիր, որտեղ կարող են արժանապատվությամբ ապրել. «Դա անելու համար պետք է հեռացնել այս ծախված, կոռումպացված, հակահայկական քաղաքականություն վարող իշխանություններին»: ELMOn Աղջկա համար «Սասնա Ծռեր»-ի տղաները ազգային հերոսներ են, արժանապատիվ ՀՀ քաղաքացիներ, ովքեր զոհել են իրենց կյանքը հանուն երկրի ապագայի։ Ըստ նրա ՝տեռորիստ պետք է համարել ոչ թե «Սասնա Ծռեր»-ի տղաներին, այլ Ոստիկանական համակարգին՝ Սերժ Սարգսյանի հրամանատարությամբ։ «Ոստիկանական համակարգ չէ, այլ ստրուկների հավաքածու, զոմբիների կոլեկցիա։ Ոստիկանը պետք է ամեն ինչ թողնի, զենքերը վայր դնի ու միանա ժողովրդին, չէ՞ որ ոստիկանը ժողովրդի պաշտպանն է» : Բնապահպան Անի Խաչատրյանի պայքարի նպատակը իրավական, ազատ ու անկախ երկիր ունենալն է, որտեղ քաղաքացու շահերը չեն ստորադասվում որոշ օլիգարխների շահերին. «Ուզում եմ իմ երեխային նորմալ երկիր թողնել, որ հետո չմեղադրի ինձ, թե ինչու ոչինչ չեմ արել։ Այսպես գոնե կիմանամ, որ փորձել եմ»։ «Սասնա ծռեր»-ի տղաներից մի քանիսին Անին անձամբ է ճանաչում և գիտի, որ ազնիվ են։   «Ինչքան էլ հեղափոխության այս տարբերակն իմը չէ, ես ավելի հակված եմ գիտակցության փոփոխության, ամեն դեպքում,  գնում եմ այնտեղ՝ այդ մարդկանց աջակցելու, քանի որ չեմ կարող չհիանալ նրանց անձնազոհությամբ ու քաջությամբ: Այնտեղ եմ նաև, որպեսզի իմ ներկայությամբ գոնե մի փոքր երաշխավոր լինեմ, որ նրանց չեն վնասի»։ NOR NKAR Անին գտնում է, որ ոստիկանները դարձել են անզգամ գործիք՝ որոշ մարդկանց շահերի համար, և հրաման ստանալուց հետո ամեն ինչն անջատում են իրենց մեջ,և թշնամանքով հարձակվում մարդկանց վրա։ «Եթե թևիցդ ուղղակի բռնում են, կարող են այնպես սեղմել, որ քեզ թվա, թե հեսա կկոտրեն: Շատ սխալ է, որովհետև հենց իրենց տերերը իրենց կյանքը չեն գնահատում, բոլորին էլ կզոհաբերեն, եթե պետք լինի: Ոստիկանները պիտի հասկանան ու չկորցնեն իրենց միջի մարդուն: Վաղ, թե ուշ գալու է այս վիճակի վերջը ու նրանք էլ են պատասխան տալու  խոշտանգումների համար»։