Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ոստիկան գրկելու համար կարող է վտանգվել երկուսիս անվտանգությունը» (տեսանյութ)

Քաղաքականություն
VOstikann-u-Arinehn

«Որքանով որ ճանաչում եմ «Սասնա ծռեր»-ի տղաներին, նրանք բավականին կիրթ, մտավորական տղաներ են, ովքեր կռվել են արտաքին թշնամու դեմ։ Նրանց վարքն էլ տառապանքի ճիչ է, անելանելի հոգևոր տառապանքից ազատվելու ճիչ։ Այդ մարդիկ մահապարտ են գնացել և գիտակից այդ հոգևոր տառապանքին»,- ասում է ճարտարապետ, Խորենացի փողոցում ոստիկանին ողջագուրված Արինե Սուքիասյանը։ Արինեի կարծիքով՝ պետությունը պետք է գնա տղաների հետ կոմպրոմիսի. «Այնպես չէ, որ իշխանափոխության պահանջը միայն տղաներինն է» ։ Ակտիվիստը կարծում է, որ ժողովուրդն այլևս չի հանդուրժում գործող սիստեմը, և ժամանակն է, որ այն վերանա. «Սերժը գնա, Սերժ մնա, նա գնա, մյուսը մնա, մինչև սիստեմը հիմքից չքանդվի, ոչ Ժիրայր Սեֆիլյանը կազատվի, ոչ էլ Շանթը։ Ոչ մի բան չի փոխվի»։ Ըստ Արինեի՝ անսահման ազատությունը և ամենաթողությունը թույլ է տալիս որոշ ոստիկանների գնալ վանդալիզմի. «Այսօր մենք պաշտպանված չենք մեր երկրում, նույնիսկ  ոստիկան գրկելու համար կարող է վտանգվել երկուսիս անվտանգությունը»։ Արինեն այս օրերի պայքարը վեր է համարում քաղաքացի-ոստիկան, «Սասնա ծռեր»- պետություն կռվի սահմաններից. «Սա ամեն մեկիս գոյության պահպանման պայքարն է»։ «Շատ մեծ սպասելիքներ ունեմ հայ առաքելական եկեղեցու հոգևորականներից և այսպես կոչված մտավորականներից, որպեսզի աշխատեն բարձրացնել հասարակության՝մասնավորապես Ոստիկանական համակարգում աշխատող տղաների հոգևոր-հոգեբանական գիտակցությունը»։ Լուսանկարը՝  Նարեկ Ալեքսանյանի