Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օլիմպիական խաղերի տոմսերը վաճառվել են 4,5 ժամում 

Սպորտ
sport-toms

2016 թվականի օլիմպիական խաղերի կազմակերպիչները վաճառքի են հանել տոմսերի վերջին խոշոր խմբաքանակը: Ինչպես տեղեկացնում է խաղերի պաշտոնական կայքէջը, չորսուկես ժամում իրացվել է մոտ 100 հազար տոմս: Ամենաթանկը եղել են բացման արարողության տոմսերը, որոնց համար մարզասերները վճարել են 1400-ական դոլար: Ամենաէժան տոմսերը ֆուտբոլի մրցաշարի որակավորման փուլի հանդիպումների տոմսերն են, որոնց գինը կազմում է ընդամենը 6 դոլար: Հարկ է նշել, որ բազմաթիվ մարզաձեւերի տոմսեր սպառված չեն եւ դրանք դեռեւս վաճառվում են փոքր քանակությամբ: