A
A
Ազնվության եւ նախաձեռնության կոչ հարկադիր կատարողից
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Արարատի մարզում՝ Արտաշատի մարզային բաժնում։ Ըստ ծառայության մամլո հաղորդագրության՝ Արմեն Հարությունյանն անդրադարձել է Ծառայության գործառույթների անխափան իրականացման կարևորությանն ու այն հիմնարար սկզբունքներին, որոնցով բացառապես պետք է առաջնորդվի յուրաքանչյուր հարկադիր կատարող։ «Եղե՛ք ազնիվ ինքներդ ձեր և ստանձնած պարտավորությունների առաջ։ Եղե՛ք նախաձեռնող և հետևողական ձեր ամենօրյա աշխատանքում»,-ասել է նա։ Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ Արմեն Հարությունյանը տվել է համապատասխան հանձնարարականներ: