Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չուգասզյանը պահանջում է բացատրություն «Ալֆա»-ի վերաբերյալ

Քաղաքականություն
garegin

Հիմնադիր խորհրդարանի նախագահ  Գարեգին Չուգասզյանը հաղորդագրություն  է տարածել. «Դիմում եմ Հայաստանի պատկան մարմիններին անմիջապես բացատրություն տալ «Գալա» հեռուստատեսության կողմից ռուսական Ալֆա ջոկատի վերաբերյալ տրված հաղորդագրության վերաբերյալ: Պաշտոնական լռության և նրա հետևանքների ողջ պատասխանատվությունը ընկնում է գործող իշխանության ու անձամբ Սերժ Սարգսյանի վրա»։ Հիշեցնենք, որ «Գալա»-ն նշել է. որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը  տեղեկացրել է, որ իրենք ինֆորմացիա ունեն այն մասին, որ իշխանությունները պատրաստվում են գազային գրոհի: «Ռուսական «Ալֆա» ջոկատ է գալիս՝ 65 հոգուց բաղկացած, ՌԴ-ից: Գիշերը գազային գրոհ է լինելու: Անգամ մեզ տեղեկացնում են, թե որ մասից է լինելու գրոհը՝ ենթակայանի մոտից եւ ՊՊԾ գնդի հետեւի պատի կողմից»,-ասել էր նա։