Կանաչների կուսակցությունը քայլեր է առաջարկում
Հայաստանի Կանաչների կուսակցության հայտարարությունը Հաշվի առնելով Հայաստանում ներկա քաղաքական իրավիճակը՝ Հայաստանի Կանաչների կուսակցությունը առաջարկում է իրադրության համապատասխան առաջնահերթ իրականացման մի քանի քայլեր… - բացառել ներքաղաքական պրոցեսներին ՀՀ բանակի միջամտությունը: Բանակն ունի սահմանների պաշտպանության կարևորագուն խնդիր, առավել ևս ներկա իրավիճակում և պիտի մնա իր խնդիրների կատարման շրջանակներում, կատարելով ՀՀ և ԼՂՀ սահմանների պաշտպանության գլխավոր պարտականությունը: - ՀՀ նահագահի հատուկ հրամանագրով <<Սասնա Ծռեր>> խմբի տղաներին համաներման հայտարարություն, ինչպես նաև բացառելով հետագա հետապնդումը: - Ոստիկանության գնդապետ Վանոյանի մահվան կապակցությամբ հատուկ, արդար հետքաննություն, ում հարմանն է նա կատարել, որի արդյունքում տեղի է ունեցել միջադեպը: - Վերջին օրերի ոստիկանական բռնությունների հրաման տվողների և կատարողների պատասխանատվություն օրենքի սահմաններում: - ՀՀ կառավարության լուծարում - Վստահության կառավարության ձևավորում - ՀՀ նոր ընդունված Սահմանադրության կասեցում - Ընտրական օրենսգրքի փոփոխություն ապահովելով մաքուր ընտրական պրոցես - ԱԺ լուծարում և նոր ԱԺ ընտրություններ - ՀՀ նախագահի արտահեթ ընտրություններ