Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձեւավորվում է խորհրդակցական հարթակ

Քաղաքականություն
hartak

«Հայազն», «Առաքելություն», «ԳԱԼԱ» կուսակցությունների նախաձեռնությամբ ձեւավորվում է խորհրդակցական հարթակ Ստեղծված փակուղային իրավիճակի հաղթահարման ուղղությամբ ելքեր գտնելու նպատակով «Հայազն», «Առաքելություն», «ԳԱԼԱ» կուսակցությունների նախաձեռնությամբ ձեւավորվում է գործող խորհրդակցական հարթակ, որը բաց է քաղաքական եւ հասարակական ուժերի համար: Դատապարտում ենք ցանկացած քայլ, որը կարող է հանգեցնել արյունահեղության: Անկասկած չմտածված, չհաշվարկված յուրաքանչյուր գործողություն հղի է լրջագույն եւ անկանխատեսելի հետեւանքներով, որոնց պատասխանատվությունը կընկնի ՀՀ իշխանությունների վրա: Ուստի առաջարկում ենք. ♦ Կողմերին շարունակել բանակցությունները եւ զերծ մնալ որեւէ ուժային միջամտությունից, ինչպես նաեւ իրավիճակը սրող որեւէ այլ քայլից: ♦ Բացառել իրավիճակը սրող ցանկացած պիտակավորում եւ մեկնաբանություն: ♦ Վերջ տալ խաղաղ քաղաքացիների նկատմամբ ոստիկանական բռնություններին, ինչը լարված իրավիճակի էսկալացիայի պատճառ կարող է դառնալ: ♦ Ապահովել հանրության շրջանում վստահություն վայելող ԳԱԼԱ հեռուստաընկերության մուտքը վերահսկողության տակ պահվող տարածք, որպեսզի ներսում տիրող իրավիճակի վերաբերյալ հասարակությունն ինֆորմացված լինի, որը եւս իր հերթին կնպաստի իրավիճակի կայունացմանը: Խորհրդակցական հարթակի աշխատանքը լինելու է բաց եւ թափանցիկ, եւ ցանկացած առաջարկի եւ գործողության վերաբերյալ պատշաճ իրազեկվելու է հանրությանը: