Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սեֆիլյանը տեղեկատվական շրջափակման մեջ է. Ն. Փաշինյանը եղել է կալանավայրում(video) (տեսանյութ)

Քաղաքականություն
nikol-1

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է տարածել. նա եղել է Ժիրայր Սեֆիլյանի, Շանթ Հարությունյանի և մյուսների մոտ՝ կալանավայրում; «Ինձ ուղեկցեցին եւ ես վիզուալ կոնտակտ ունենալու հնարավորություն ունեցա նրա (Սեֆիլյանի) հետ, սակայն մտքեր, խոսակցություն փոխանակելու հնարավորություն չունեցա: Բայց հաստատվեց այն, որ նա տեղեկատվական շրջափակման մեջ է»: Նիկոլ Փաշինյանի խոսքերով, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում հանդիպում է ունեցել նաեւ այնտեղ գտնվող մյուս քաղբանտարկյալների` Շանթ Հարությունյանի, Վարդան Վարդանյանի եւ Վոլոդյա Ավետիսյանի հետ. «Շանթ Հարությունյանը եւ Վարդան Վարդանյանն ինձ խնդրեցին եւ լիազորեցին, որ իրենց անունից լիարժեք աջակցություն եւ զորակցություն հայտնեմ «Սասնա ծռեր» խմբի տղաներին եւ այս առումով Շանթ Հարությունյանը շատ հետաքրքիր դիտարկումներ եւ եզրակացություններ ուներ: Նա ասում էր, որ այն ապօրինությունների շարքը, որը տեղի է ունենում Հայաստանում քաղաքական մակարդակով, ըստ էության, անխուսափելիորեն բերում է նման հետեւանքների»; Ավելին տեսանյութով