Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քաղաքական ճանապարհով հնարավոր չէ հասնել որեւէ  փոփոխության» (տեսանյութ)

Քաղաքականություն
depqer-nkar

Նորաստեղծ «Համախմբում» կուսակցությունը պատրաստ է միջնորդ լինել  ՊՊԾ-ն գրաված «Սասնա Ծռեր» խմբավորման եւ ոստիկանության միջեւ: «Պետք է միջնորդ խումբ ստեղծվի, թեկուզ տարբեր քաղաքական ուժերից, պատգամավորներից, այլ մարդկանցից»,- ասում է «Համախմբում» կուսակցության անդամ Էլինար Վարդանյանը: Վարդան Օսկանյանի գլխավորած  կուսակցությունում  վստահ են՝ «Սասնա ծռեր» խմբի  զինված հարձակումը Պարեկապահակային ծառայության շենքի վրա՝ արդյունք է ամենաթողության. «Այս ամենը արդյունք է  այն մթնոլորտի, որ այսօր տիրում է Հայաստանում, արդյունք է մի իրավիճակի, որ քաղաքական ճանապարհով հնարավոր չէ հասնել որեւէ  փոփոխության»,- ասում է նա: Հայ Ազգային կոնգրեսը դեմ է բռնությամբ, որեւէ հարց լուծելու տարբերակին: Բայց այս դեպքում, որեւէ  մեկնաբանություն տալը սխալ է համարում: «Այնտեղ մարդիկ կան, որոնց կյանքը վտանգի տակ է  եւ մեկնաբանություններ տալը չի ենթադրում խաղաղ հանգուցալուծում»,- ասում է  ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանը: Փոխզիջման ու կողմերի հանդարտեցումը կարող է կազմակերպվել այլ տարբերակով, որն այսօր Հայաստանում չկա. «Լավագույնը այն կլիներ, որ մի,  ոչ քաղաքական հեղինակություն, որը վստահելի կլիներ եւ իշխանությունների եւ խմբի կողմից՝ միջնորդ լիներ»: ՊՊԾ-ի գրավման պահից անցել է մոտ 40 ժամ, բայց երկրի առաջին դեմքերը   հայտարարություն առայժմ չեն արել: «Մենք չունենք նախագահի, վարչապետի կամ ազգային ժողովի նախագահի ուղերձ: Ցանկացած  ժողովրդավար երկրում իշխանության ու ժողովրդի մեջ կապ կա, մեր մոտ դա չկա»: Ի դեպ, ՀՀԿ- ականները  խուսափում են  խոսել , նրանք միայն նշում են, որ համամիտ է իրավապահների հայտարարությունների հետ: