Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կրեմլն անհանգստացած է Հայաստանում տեղի ունեցածով (տեսանյութ)

Քաղաքականություն
peskov

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հայաստանում, Ղազախստանում եւ Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները: РИА Новости-ի հաղորդմամբ՝  Կրեմլի ներկայացուցիչն ասել է, թե տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններն անհանգստացնում են  Մոսկվային: Պեսկովի խոսքով, սակայն, դրանք չի կարելի նույնացնել: «Մի դեպքում խոսք է գնում պետական հեղաշրջման մասին, ինչը բերել է բազմաթիվ զոհերի, մյուս երկու դեպքերում՝ քրեական տարբեր դրսեւորումների»,-ասել է նա: Նախագահի մամուլի քարտուղարը հավելել է, որ իրավիճակը սահմանին իրենց կողմից հսկվում է, իսկ անվտանգության ապահովումն իրականացվում է բարձր մակարդակով: Միեւնույն ժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Մոսկվան կցանկանար իր հարեւաններին տեսնել որպես կայուն եւ բարգավաճող երկիր: Իր հերթին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, որտեղ հայտարարել է, որ անհանգստացած է Բելառուսի շուրջ տեղի ունեցող իրադարձություններով. «Այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, Թուրքիայում, Հայաստանում, Ղազախստանում, իրադրությունը շատ ծանր է, եւ մենք, ինչ էլ որ լինի, պետք է պահպանենք մեր երկրի խաղաղությունն ու հանգստությունը»,- նրա խոսքերն է մեջբերում բելառուսական Բելտա գործակալությունը: Առավել մանրամասն՝ այստեղ