Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ապստամբներին ոչնչացնելով խնդիրները չեն լուծվում» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
barseghyan

«Սերժիկի ռեժիմը չէր լինի, եթե անմեղ ջահելներին չսկսեին հավաքել տանել՝ պաստառներ գրելու համար, բայց առանց կարդալու պաստառի վրա գրվածը: Անկախ էն հանգամանքից , թե ինչ է գրված պաստառի վրա, ոստիկանը իրավունք չունի պաստառ գրող խաղաղ ցուցարարին բռնի տանի ոստիկանություն, մեր երկրի գործող օրենսդրությամբ  չկա նման ռեժիմ , որ ոստիկանությանը նման իրավունք տա: Արտակարգ դրություն չի սահմանված և մարդն էլ իրավունք ունի պասռատ գրել, դրոշ պարզել»,- դեպքի վայրից լրագրողների հետ զրույցում շեշտեց Գյումրու «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն բարսեղյանը՝ մեկնաբանելով քիչ առաջ Էրեբունու ՊՊԾ շենքի մոտից մի քանի հոգու բերման ենթարկելը: Պարոն Բարսեղյանի պնդմամբ՝ սա ապօրինություն է: « Երևի իրենց թվում է, թե դրանով իրենք ինչ-որ հեղափոխություն են կանխում, փրկում են Սերժիկ Սարգսյանին: Սա է ոստիկանության վարքը: Երեկ էլ մարզերից էին մարդկանց հավաքում լցնում ոստիկանատներ, երեկվա տվյալներով 200-300 հոգի են հավաքել տարբեր եղանակներով»,-ասաց նա: «Ա1+»-ի այն դիտարկմանը, թե այս ամենի հետ կապված շրջանառության մեջ է դրվում ահաբեկչություն տերմինը, Լևոն Բարսեղյանն ի պատասխան նշեց. «Նման ռեժիմները, ավտորիտար ռեժիմներն այս իրադրությունների ժամանակ շատ ձեռնտու տակտիկա են ընտրում: Ես երեկ իմ ֆեյսբուքյան էջում էլ գրել էի, որ շուտով ապստամբներին իշխանությունը կանվանի  տեռորիստներ, մարտի 1-ի մարդասպաններին  կբերի կօգտագործի այս գործի մեջ , իսկ ծայրահեղ դեպքում Սերժիկը կդիմի իր ռազմավարական դաշնակցին՝ նրա զորքից ինչ-որ բան կխնդրի, կբերի և այդ միջոցով հարց կլուծի: Առաջին մասը, դժբախտաբար,տեղի ունեցավ և մերձիշխանական մեդիան տարածեց դա: Սա ահաբեկչություն չէ, սա զինված ապստամբություն է»: Ըստ պարոն Բարսեղյանի ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը շատ բարդ է պատկերացնելը: Այս համատեքստում բանախոսը նկատեց. «Եթե իշխանությունը կամք չի գտնում երկրի խնդիրներն արմատապես լուծելու, կարող են էլի լինել նման դեպքեր: Այս դեպքերը  ապստամբներին ոչնչացնելով  չի լուծվում: Աշխարհում չկա այդպիսի փորձ, որ եթե ապստամբին սպանում ես, ապա խնդիրներդ լուծվում են: Իշխանությունը սա պետք է հասկանա, ինչը ես կասկածում եմ Սերժիկի մասով: Լուրջ եմ ասում»: