Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանությունը՝ բերման ենթարկվածների մասին

Քաղաքականություն
Ashot-Aharonyan

Հանրապետության ոստիկանական բաժանմունքներում կան բազմաթիվ քաղաքացիներ, որոնք հայտնի դեպքերից հետո բերման են ենթարկվել եւ դեռ ազատ չեն արձակվել։ Երեք ժամը վաղուց անցել է, բայց շատերը չգիտեն՝ ինչ կարգավիճակով են այնտեղ։ Փորձեցինք պարզաբանում ստանալ ոստիկանությունից, որի լրատվական ծառայության ղեկավար Աշոտ Ահարոնյանը շատ կարճ պատասխանեց.« Բոլորը իրավական հիմքով են բերման ենթարկվել ոստիկանություն։Ամեն ինչ օրենքի սահմաններում է»։